Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի. ՊԵԿ

Վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի գործի ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, Բավրայի մաքսակետը փակ կլինի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն: