Արցախցիները վճռական են և, չնայած այս պերմանենտ արհավիրքին, ընկճված չեն

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ միջազգային փորձի իմաստով ազգերի ինքնորոշման իրավունքն իրացրած սուբյեկտ է: Արցախցիները վճռական են և, չնայած այս պերմանենտ արհավիրքին, ընկճված չեն:

Արցախի Հանրապետությունը, մեր անկախության հռչակման անկյունաքարերից է: Օրվա իշխանությունների Արցախից փաստացի հրաժարվելը հավասարազոր է հենց Հայաստանի անկախության հռչակման մեղմ ասած նսեմացմանը: Հետևաբար նման իրավիճակ կամ պայման ենթադրող որևէ պայմանագիր չի կարող լինել սահմանադրական և Հայաստանի շահերին համապատասխանող:

Օրվա իշխանություններն ունենալով բոլոր օբյեկտիվ միջազգային իրավական հիմքերը, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության փաստերն, որևէ միջոց չեն ձեռնարկում ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար: Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում:

Պետք է իսկապես հաճախ գնալ Արցախ, լինել Արցախում, կանգնել Արցախի կողքին:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից