Հակառակորդի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Արման Գագիկի Սարգսյանը

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր: