Բրիտանացիները ակցիաներ են սկսել Լիզ Թրասի վարչապետ ընտրվելու դեմ

Բրիտանացիները հավաքվել են Լոնդոնում երկրի վարչապետի նստավայրի մոտ՝ դեմ արտահայտվելով կառավարության ընտրված ղեկավար Լիզ Թրասին՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, հայտնում է Sky News-ը։

Նշվում է, որ Դաունինգ սթրիթում հավաքվել է մոտ հարյուր հոգուց բաղկացած խումբ, նրանք արգելափակել են Ուայթհոլի գլխավոր փողոցի երթևեկությունը։

Հավաքվածները վանկարկում են՝ «Հեռացի՛ր Թրաս», «Հաշիվներն աճում են, չենք վճարելու» կարգախոսները։

Հիշեցնենք, որ նախօրեին իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ է ընտրվել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ Երեքշաբթի նա կնշանակվի երկրի վարչապետ և կդառնա երկրի պատմության մեջ երրորդ կինը այս պաշտոնում։