Քաոսը տիրում է Հայաստանում

Քաոսը տիրում է Հայաստանում։

Չկա քաղաքական միտք, հետևաբար նաև քաղաքական բանավեճ։

Բովանդակություն գրեթե չկա, ձև՝ ինչքան ուզես։

Փոխարենը հայհոյանքի ու սենսացիայի պակաս չկա։

Ով ասես քաղաքական հայտ է ներկայացնում, կարևորը կարմիր գծեր հատելն ու սկզբունք չունենալն է։

Չափ ու սահման չկա, մեծ ու փոքր չկա։

Ինչպես կասեր հայտնի դասականը՝ էգ ու որձ խառնվել են իրար…

Մեղադրողների պակաս չկա։

Որևէ հեղինակություն չի մնացել . ով ինչ ուզում խոսում է։

Ու նման պայմաններում մենք դեռ ուզու՞մ ենք պետություն պահպանել։

Պետք է գիտակցել, որ մենք բարոյական, հոգևոր , մտավոր ու քաղաքական ազատ անկման մեջ ենք։

Սթափվել է պետք…

Հետո շատ ուշ է լինելու։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից