Սովորողների համար զորակոչի տարիքը կավելանա ևս մեկ տարով․ ԿԳՄՍ նախարար

Սովորողների համար զորակոչի տարիքը կավելանա ևս մեկ տարով։ Զորակոչի տարիքը կսահմանվի 28 տարեկանը։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով Ազգային ժողովի կողմից հաստատված համապատասխան օրենքի նախագծի էությունը։

Նա հիշեցրեց, որ կառավարությունը տարկետում է տալիս «STEM» (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ուղղություններով։

Փոփոխությունը, ըստ նրա, ենթադրում է որոշակի քանակությամբ տարկետում որոշակի առաջնահերթ ոլորտների, առանձին բուհերի, որոշակի մասնագիտությունների համար։ «Սա վերաբերում է բակալավրիատին, մագիստրատուրային և ասպիրանտուրային: Տեղերը խիստ սահմանափակ են լինելու։ Տեղերի քանակը պետք է համաձայնեցվի ՊՆ-ի հետ»,-հավելեց Դումանյանը։

Նա վստահեցրեց, որ ՊՆ-ը դրական եզրակացություն է տվել։