Ուկրաինան նպատակ ունի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները կիրառել քիմիական հարձակման համար

Ռուսաստանի քիմիական, կենսաբանական և ռադիոակտիվ սպառազինությունների պաշտպանության ծառայության ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինան նպատակ ունի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները կիրառել քիմիական հարձակման համար: Այս մասին գրում է ParsToday-ը:

Գեներալ Իգոր Կռիլովը զգուշացրել է, որ Ուկրաինայի իշխանությունները դիմել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությանը՝ այդ անօդաչու սարքերը քիմիական ցողման սարքավորումներով զինելու խնդրանքով, որոնք կարող են իրական վտանգ ներկայացնել Ռուսաստանի համար։

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ բանակի քիմիական, կենսաբանական և ռադիոակտիվ պաշտպանության վարչության պետը հայտարարել է. «Մենք ունենք 2021 թվականի դեկտեմբերի 15-ին «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական ընկերությանը ներկայացրած Ուկրաինայի դիմումի փաստաթղթերը՝ այս անօդաչու սարքերը 20 լիտրից ավելի տարողությամբ աերոզոլային մասնիկներ ցողելու սարքավորումներով համալրելու հնարավորության վերաբերյալ»: