Այդ ինչ պատահեց, որ հայկական կողմը իր համար «вдруг» հայտնաբերեց, որ «խաղաղության դարաշրջան»-ի կոնցեպտը փաստացի պայթել է
Իրադարձությունները մեր տարածաշրջանում շատ արագ զարգանում են։
Բավական է նույնիսկ թվարկել միայն վերջին օրերի հանդիպումները հայտարարությանները, որ պարզ դարնա` մենք մտնում են նոր ցնցումների փուլ։
Օրինակ, Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը ընդունել է իր բոլոր նախապայմանները (!!!) և ըստ ռազմական հանցագործ Իլհամ Ալիեւի` մոտակա ամիսների ընթացքում Հայասատանի հետ հնարհավոր է ստորագրվի «խաղաղություն պայմանագիր», որը ըստ էության հանդիսանալու է մեզ համար նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ։
Ճիշտ է` հայկական ԱԳՆ ն իր հերթին ԱՆՍՊԱՍԵԼԻ հայտարարում է, որ Ադրբեջանը միտված չէ իրական խաղաղություն հաստատել և շարունակում է իր հակահայկական քայլերը։
ԵՒ այստեղ հարց է առաջանում, այդ ինչ պատահեց, որ հայկական կողմը իր համար «вдруг» հայտնաբերեց, որ «խաղաղության դարաշրջան»-ի կոնցեպտը փաստացի պայթել է և (արի ու տես) թուրք-ադրբեջանական ոհմակը չի ցանկանում խաղաղություն։
Ես չեմ հեգնում, ես պարզապես ուզում եմ հասկանալ միայն մի բան, այդ ինչ պատահեց, որ հայկական կողմը իր համար «բացահայտեց» թուրք-ադրբեջանական ոհմակի հակահայկական էությունը։
Այ սա շատ կարեւոր է հասկանալ։
Ոչինչ…շուտով կհասկանաք։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից