Պետք է բացառվի հիմնախնդրի որևէ լուծում, որով Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում․ Սաղաթելյան

Արցախի հարցում հայ ժողովուրդն ունի երեք կարևոր սկզբունքային պահանջ։ Սա կարմիր գծեր են, որոնցից այն կողմ Արցախին սպասում է հայաթափում.

ա) Պետք է բացառվի հիմնախնդրի որևէ լուծում, որով Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

բ) Պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը։Այսինքն ՀՀ և ԱՀ միջև պետք է լինի կայուն և հուսալի ցամաքային կապ։

գ) Պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը։ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը սեփական զինված ուժերով պետք է ստեղծեն միասնական անվտանգային համակարգ։

 

Իշխան Սաղաթելյան