Ադրբեջանում ինքնասպան է եղել Արցախի դեմ 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցը

Ադրբեջանում ինքնասպան է եղել Հայաստանի և Արցախի դեմ վերջին ագրեսիայի հերթական մասնակիցը։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 44-օրյա պատերազմի մասնակից, 2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով «Քալբաջարի ազատագրման համար» մեդալով պարգևատրված 33-ամյա Ռուսլան Ալեքսանդրովիչ Արդատևն ինքնասպանություն է գործել իր բնակարանում՝ կտրելով կոկորդը։ Գլխավոր դատախազությունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ այս փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

Նշենք, որ Ադրբեջանում գրեթե ամեն օր 44-օրյա ագրեսիայի «վետերաններն» այս կամ այն ձևով ինքնասպանություն են գործում։