Բրիտանիայում հայտարարել են, որ Կիևը չի կարողանա վերականգնվել Խերսոնի վրա անհաջող հարձակումից հետո

Կիևին չի հաջողվի վերականգնվել Խերսոնի վրա հակագրոհի անհաջող փորձից հետո։ Այս մասին գրում է բրիտանական Evening Standard թերթի մեկնաբան Ռոբերտ Ֆոքսը։

Ըստ հրատարակման՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողություններն ավելի շատ խորհրդանշական են, քան ռազմավարական։ Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնացել է դրան, չնայած այն բանին, որ ռազմական խորհրդականները դեմ են եղել՝ բանակի անպատրաստ լինելու պատճառով։ Բացի այդ, մեկնաբանը հիշեցրել է MI6-ի նախկին սպա Ալեքս Յանգերի խոսքերը, որը նշել է, թե Կիևի հակահարձակման ձախողումը կործանարար կլինի Ուկրաինայի համար։

«Դնեպրի գետաբերանում պարտությունը ձախողում կլինի, ինչից Կիևի ներկայիս իշխանությունների համար դժվար կլինի վերականգնվել», – բացատրել է Ֆոքսը:

Հրապարակման հեղինակը ենթադրել է, որ Վլադիմիր Զելենսկին որոշել է ռազմական գործողություններ սկսել՝ վախենալով կորցնել դաշնակիցների, հատկապես Եվրամիության աջակցությունը, որոնք չեն տեսնում ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։