Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին․ SANA

Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Հալեպի ռազմական օդանավակայանի մոտ պայթյուններ են լսվել և ուժեղ հրդեհ է բռնկվել։ Գործի են դրվել հակաօդային պաշտպանության ուժերը։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք հրթիռ են արձակել օդանավակայանի ուղղությամբ։

«Ժամը 20:00-ին Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին»,- հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրը։ Օդանավակայանին վնաս է հասցվել, ասվում է հաղորդագրության մեջ։