ՊԵԿ նախագահը 5 օրով արձակուրդ կմեկնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 5-ից 9-ը ներառյալ արձակուրդ կմեկնի։

Որոշման մեջ նշված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը»։