Երևանում տուն գնելու համար Թուրքիան 3մլրդ գումար է առանձնացրել. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Երևանում կառուցվող բարձրահարկ շենքերի հավանական գնորդները թուրքերն են, որոնց այդ նպատակի համար Թուրքիայի պետական բյուջեից գումար է հատկացվել։ «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Երևանում այսքան բարձրահարկ շենքեր, որ կառուցում են ովքեր են գնու՞մ, չզարմանաք, եթե վաղը պարզվի որ այդ բնակարաններն առնում են թուրքերն ու ադրբեջանցիները»,- ասել է Գառնիկ Իսագուլյանն ու ավելացրել. «Թուրքիան դեռ 2018 թ. 3մլրդ դոլար առանձնացրել է բյուջեից, որ վաղը մյուս օրը բոլոր այն թուրքերը, որոնք կուզենան Երևանում տներ գնեն, հատկացնեն այդ գումարը»։

«Ալիևը պատահական չի ասում Էրիվան, այս տեմպերով Երևանի կեսը շուտով կպարզվի թուրքեր են»,- ասել է Իսագուլյանը։ Ըստ նրա՝ բանը հասել է նրան, որ Հայաստանի գիտական կենտրոններում այլևս սատանիստներն են ռոք համերգներ տալիս, այն էլ՝ ՀՀ-ի եկեղեցիներով, վանքերով ու սրբատեղիներով ամենահարուստ մարզում՝ Արագոծոտնում, իսկ իշխանությունները դրան ամեն կերպ աջակցում են։

«Այս իշխանությունները մեր հայրենիքը կործանում են, նրանք սատանիստներ են ու դավաճաններ, ու եթե հանրությունը շարունակի այսպես հանգիստ նայել, բոլորն էլ կդառնան սատանիստներ, իսկ եթե չեն ուզում, ուրեմն բոլորն էլ պարտավոր են սեպտեմբերի 2-ին, ի դեպ կապ չունի ով է հանրահավաք անում, գալ և փորձել փրկել երկիրը»,- ասել է Իսագուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։