Վերաքննիչը մերժել է Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու՝ դատախազության բողոքը

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է.

«Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, Դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց դատախազության բողոքը՝ Իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Սա նշանակում է, որ Առաջին ատյանի կայացրած որոշումը մնում է ուժի մեջ և ես կշարունակեմ 20 միլիոն ՀՀ դրամ գրավով մնալ ազատության մեջ»: