Բերձորում կտեղադրվի Ադրբեջանի ագրեսիան խորհրդանշող հուշարձան

Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձորում (Լաչին) օպերատիվ կերպով հուշարձան կտեղադրվի, որը կոչված է «վախեցնելու» հայերին։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «երկաթե բռունցք» հուշարձանը հասցվել է քաղաք։ Այն կտեղադրվի քաղաքի կենտրոնում։

«Երկաթե բռունցքն» Ադրբեջանում գլխավոր գործողություններից մեկն էր Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմում։

Ձևականորեն Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հաշտվելու նախաձեռնությանը, իսկ իրականում շարունակում է սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները։