Թարմացում․ Ստեփանակերտում բռնկված հրդեհը մեկուսացվել է, նախնական տվյալներով տուժածներ չկան

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն