Վստահ եմ, որ մոտ ապագայում արդարությունը կվերականգնվի, և ես նորից կկարողանամ վերադառնալ իմ հայրենիք

Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջերս համացանցում ծանոթներիս շարքերում ավելացել են մարդիկ, որոնց զգալի մասին անծանոթ է 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին իմ դեմ կազմակերպված դավաճանական դավադրությունը (ես այսպես եմ գնահատում իմ նկատմամբ իրավական կամայականությունը)՝ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից. Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ներգրավվածությամբ։ Այս առումով նպատակահարմար եմ համարում ևս մեկ անգամ բարձրացնել Հայաստան իմ մուտքի անօրինական փակման թեման, հատկապես, որ մոտ ապագայում ես մտադիր եմ ձեռնարկել պայքարի նոր մեթոդներ արդարությունը վերականգնելու համար։

Պետական ​​հեղաշրջումից ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմի իշխանությանը հաստատվելուց հետո՝ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի սեպտեմբեր, իշխանությունների ներկայացուցիչները տարբեր գայթակղիչ առաջարկներով փորձել են ինձ ներքաշել իրենց թիմում։ Երկու անգամ քաղաքավարի հրաժարվել եմ, իսկ երրորդ անգամ, երբ ինձ ավելի մանրամասն ծանոթացրեցին առաջիկա տարիներին ՀՀ ներկայիս իշխանությունների նախաձեռնած, մեղմ ասած, կասկածելի ծրագրերին, որոնց պետք է մասնակցեի նաև ես, կոպտորեն մերժեցի, հայտարարելով, որ այս ամենը ես դիտարկում եմ որպես դավաճանություն։ Այսպիսով, այս ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ էր՝

– հայ ազգին խթանել խաղաղության և հանդուրժողականության համար Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որտեղ պետական ​​մակարդակով քարոզվում է հայատյացությունը.

– հրապարակայնորեն աջակցել խաղաղության օրակարգին Արցախի հարցում միակողմանի զիջումներով.

– մասնակցել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական ֆորումներին ու սեմինարներին երիտասարդության շրջանում, այդ թվում՝ Թուրքիայում և Ադրբեջանում.

– նպաստել հայ հանրության կողմից Ստամբուլի կոնվենցիայի դրական ընկալմանը.

– պայքարել Հայ առաքելական եկեղեցու գերիշխող դերի դեմ.

– վարկաբեկել Ռուսաստանի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում.

Առանց փոքր-ինչ վարանելու հրաժարվեցի մասնակցել այս ծրագրերի իրականացմանը, որի մեծ մասը, ցավոք սրտի, արդեն իրականություն է դարձել։ Անկեղծ ասած՝ մտքովս անգամ չէր անցնում, որ իմ մերժումը կարող էր հանգեցնել նրան, որ ինձ ապօրինի կարգելափակեին մուտք գործել իմ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն։ Սակայն, ես գիտակցում էի, որ կպատժվեմ իշխանությունների հետ համագործակցելուց նման կտրուկ հրաժարվելու համար։ Օրինակ՝ ինձ կհեռացնեին ՀՀ վարչապետի աշխատակազմում քաղաքական փորձագետի պաշտոնից, բայց դավադիրները իրենց էությամբ ավելի ստոր և հմուտ գտնվեցին, քան ես կարող էի պատկերացնել։

2019 թվականի սեպտեմբերի վերջին ինձ առաջարկեցին մասնակցել Տաջիկստանում կայանալիք միջազգային համաժողովին, որտեղ ես, որպես Կենտրոնական Ասիայի երկրների փորձագետ, պետք է ներկայացնեի Հայաստանը։ Իհարկե, ես պատվով իրականացրեցի ինձ վստահված պատասխանատվությունը, բայց Հայաստան վերադառնալիս ինձ թույլ չտվեցին մուտք գործել իմ հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն ինձ տասներկու ժամ պահեցին տարանցիկ գոտում և, առանց որևէ բացատրության, արտաքսեցին Հայաստանից։ Վերջին երեք տարիների ընթացքում ես բազմիցս բարձրաձայնել եմ Հայաստան իմ մուտքի անօրինական փակման մասին։ Դիմել եմ ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարությանը, կառավարության անդամներին ու պատգամավորներին, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև Մարդու իրավունքների գրասենյակին՝ արդարությունը վերականգնելու միակ նպատակով, սակայն իմ հարցում շոշափելի առաջընթաց չիրականացվեց։

Հաշվի առնելով, որ միջազգային կազմակերպությունների վերջին տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական ​​համակարգը ճանաչվել է ամենաանկախը Արևելյան գործընկերության երկրների ցանկում, ես որոշեցի խորհրդակցել պրոֆեսիոնալ իրավաբանների հետ՝ դատարան դիմելու համար, որպեսզի այս ճանապարհով վերականգնեմ իմ իրավունքները։ Ելնելով այն հանգամանքից, որ ստեղծված իրավիճակում ես ուղղակի չեմ կարող մուտք գործել Հայաստան, որոշել եմ պաշտոնապես լիազորել իր ոլորտում պրոֆեսիոնալ՝ փաստաբան Աննա Ծառուկյանին Հայաստանում ներկայացնել ու պաշտպանել իմ շահերը։ Լիազորագրի օրիգինալը մոտակա ժամանակ անպայման կուղարկեմ Հայաստան, իսկ այժմ հրապարակայնորեն հայտնում այս որոշման մասին։ Եթե ​​հայ դատավորները չարդարացնեն միջազգային կառույցների կողմից ՀՀ դատական ​​համակարգին տրված բարձր գնահատականները, ես հայց կներկայացնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և, առանց որևէ կասկածի, փաստաբանի հետ միասին հաղթական ավարտին կհասցնենք իմ արդարացի պայքարը։

Հայի մուտքը դեպի Հայաստան փակելը Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի ներկայիս վարչակարգի ամենախայտառակ անօրինական գործողություններից մեկն է։ Չնայած կատարվածին, ես որևէ մեկի հանդեպ չարացած չե՛մ, իմ ոգին կոտրված չէ՛, ավելին, ես պատվով շարունակում եմ ներկայացնել ու պաշտպանել հայոց պետականության՝ Հայաստանի և Արցախի շահերը։ Վստահ եմ, որ մոտ ապագայում արդարությունը կվերականգնվի, և ես նորից կկարողանամ վերադառնալ իմ հայրենիք։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից