Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Կառավարությունը որոշում է ընդունել նոր վարժական հավաքներ անցկացնելու մասին:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշման համաձայն 2022 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի շրջանակներում:

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկա­ցումը պլանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագի­տու­թյուն ունեցող պահես­տազորայիններ:

Միաժամանակ, վարժական հավաքներում չեն ընդգրկվել հրթիռահրետանային և ինժեներական մասնագիտություններով պահեստազորայինները, ինչը նախատեսված է եղել 2022թ. համար սահմանված վարժական հավաքների պլանում, քանի որ ԶՈւ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ներկա դրությամբ վերացել է այդ մասնագիտություններով պահեստազորայիններին վարժական հավաքներին ընդգրկելու անհրաժեշտությունը:

Որոշման նախագծի համաձայն, նախատեսվում է 2022թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների թիվը: