Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Քննարկվել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության ոլորտները և միջազգային հարթակներում գործունեության հարցերը։

Ըստ հաղորդագրության հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։