Արցախի Խանցք գյուղում մանկապատանեկան մարզահրապարակ է բացվել

Ասկերանի շրջանի Խանցք համայնքում տեղի է ունեցել «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապատանեկան մարզահրապարակի հանդիսավոր բացումը։ Միջոցառմանը մասնակցել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա համայնքի զարգացման ծրագրերը գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և գալիք տարի նախատեսված է պետական միջոցներով ասֆալտապատել դեպի համայնք տանող ճանապարհը:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարն այցելել է նաև Խանցքի Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, նախագահի պետական խորհրդական, «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: