Օգոստոսի 23-ին կլինենք Հայաստանի Հանրապետության Հրապարակում

Ես համաձայն չեմ պարտությանը

Ես համաձայն չեմ պետականության արմատական քայքայմանը

Ես համաձայն չեմ անվտանգության համակարգային վերջնական փլուզմանը

Համաձայն չլինելով գործող ռեժիմի կողմից վարվող թե’ արտաքին, թե’ ներքին քաղաքականությանը,կարևորելով օր առաջ ազատվելը արտաքին ուժերի (թուրքական) դրածոյից, առաջնորդվելով աջակցելու ցանկացած ազգային ելակետից առաջնորդվող քաղաքական ուժին, մեր համերաշխությունն ենք հայտնում Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը։

Օգոստոսի 23-ին կլինենք Հայաստանի Հանրապետության Հրապարակում:

 

«Ես Համաձայն Չեմ» համակարգող խորհուրդ