Կոսովոյի իրադրությունը պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով Բելգրադի շահերը. Լավրով

Կոսովոյում գրանցված սրացումը պետք է լուծվի՝ հարգելով Բելգրադի օրինական շահերը։ Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինի հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է Կոսովոյին, ապա Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է։ Իհարկե, այն առաջին հերթին պետք է համապատասխանի միջազգային իրավունքին և անպայման արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը։ Մենք կընդունենք միայն այնպիսի արդյունք, որը կընդունի Սերբիան։ Մենք մեր սերբ բարեկամներին բազմակողմանի աջակցություն կտրամադրենք այդ արդյունքին հասնելու համար»,- ասել է Լավրովը։