Ինչ-որ բարբարոսներ և նրանց կամակատար ինչ-որ խմբակ անում են այնպես, որ մեր սերունդները թքեն մեր գերեզմանների վրա

Եթե ոմանց թվում է, թե Բերձորը, Աղավնոն և Սուսն ինչ-որ հեռու և անհասկանալի վայրում են, ապա դրանք մեր սրբազան Հայրենիքի պաշտպանական վահանի մի կարևոր մասն են, որը թշնամուն նվիրելով ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին։

Բայց այս ամենից զատ, ամեծանր բաներից մեկը ամոթն է՝ անսահման, անտանելի ու հոգեմաշ ամոթը, ամոթն այն բանի համար, որ ինչ-որ բարբարոսներ և նրանց կամակատար ինչ-որ խմբակ անում են այնպես, որ մեր սերունդները թքեն մեր գերեզմանների վրա, քանի որ անարժան ենք եղել այս դրախտային լեռնաշխարհի տերը լինելու բարձրագույն կոչմանը՝ այն մաս առ մաս զիջելով բարբարոսական հորդաներին։

 

Վարդան Ոսկանյան