Վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն այցից հետո ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Դժվար է համակերպվել, որ վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է։

Նշեմ, որ հոսպիտալացվածները հիմնականում չպատվաստված քաղաքացիներ են:

Այցելել եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ավան մասնաճյուղ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք. սիրելի՛ քաղաքացիներ, ՊԱՏՎԱՍՏՎԵ՛Ք»: