Այս բարձունքները թշնամու ձեռքն ընկնելու պարագայում Բերձորի ձորակն իր ճանապարհներով, Խաչենի հովիտն ու այդ շրջաններում բազմաթիվ գյուղեր խիստ խոցելի կդառնան

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Սարիբաբա բարձունքի հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը և լարվածություն կա։

․ Թշնամին հայտնում է, որ գրավել է Սարիբաբա և Քոլատակիգլուխ բարձունքները։

․ Հայկական կողմից ցայս ոչ հերքում կա, ոչ հաստատում, ոչ որևէ մեկնաբանություն։

Եղցահողից մոտ 4 կմ հյուսիս գտնվող Սարիբաբա և Վանք/ Քոլատակ գյուղերից հարավ-արևմուտք ընկած Քոլատակիգլուխ բարձունքները գերակա դիրք ունեն և թշնամու ձեռքն ընկնելու պարագայում Բերձորի ձորակն իր ճանապարհներով, Խաչենի հովիտն ու այդ շրջաններում բազմաթիվ գյուղեր խիստ խոցելի կդառնան։

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից