Իրանի կարմիր գծերը հատելու դեպքում Բաքուն կարող է բախվել ներքաղաքական խնդիրների հետ

Իրանական և ոչ միայն իրանական սոցիալական ցանցերում Ադրբեջանի հետ սահմանային հատված զինտեխնիկա տեղափոխելու տեսահոլովակների տարածուման հետ միաժամանակ լրատվական դաշտում ակտիվ շրջանառության մեջ դրվեցին նաև Ադրբեջանի շիա հավատացյալներին ճնշելու վերաբերյալ գրառումներ։ Նշվում է, որ ձերբակալվել են հավատացյալներ, որոնք մեղադրվում են «Իրանի լրտեսը» լինելու մեջ և ձերբակալվել են նաև զինամթերք ստանալու ու պահելու մեղադրանքով։

Եթե ԻՀՊԿ հետ ասոցացվող սոցցանցային ռեսուրսներով տարածված տեսահոլովակներով փորձ է արվում հաստատել Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը առ այն, որ Իրանում կան լրջագույն անհանգստություններ հայ-իրանական ցամաքային սահմանի հետ կապված, ապա Ադրբեջանական Հանրապետության շիա հավատացյալներին ճնշելու վերաբերյալ հայտարարություններով փորձ է արվում հավելյալ ճնշում գործադրել Բաքվի վրա և ցույց տալ, որ Իրանի կարմիր գծերը հատելու դեպքում Բաքուն կարող է բախվել ներքաղաքական խնդիրների հետ։

 

Աղբյուր՝ @Arm_Iranologists