Թայվանի վարչակազմի ղեկավարի հանդիպումը Փելոսիի հետ նախատեսված է օգոստոսի 3-ին

Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենը օգոստոսի 3-ի առավոտյան կհանդիպի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած ԱՄՆ պատվիրակության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  վկայակոչելով Թայվանի ղեկավարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարությանը։

«Կղզու վարչակազմն անկեղծորեն ողջունում է խոսնակ Փելոսիի այցը Թայվան: Վարչակազմի ղեկավար Ցայը պատվիրակությանը կընդունի իր գրասենյակում վաղը՝ օգոստոսի 3-ին», – մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ասվում է մեկնաբանության մեջ։