Ուկրաինական հացահատիկով առաջին բեռնանավը հասել է Ստամբուլ

Ուկրաինական հացահատիկով առաջին բեռնատար նավը ժամանել է Ստամբուլ, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Եգիպտացորենով բեռնված RAZONI բեռնանավը, որը երեկ դուրս էր եկել Ուկրաինայի Օդեսայի նավահանգստից, հասել է Բոսֆորի նեղուցի սևծովյան մուտքին և խարիսխ է գցելիրեն հատկացված տեղում»,-հայտնել է ռազմական գերատեսչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ առաջին պարենային նավը՝ Սիերա Լեոնեի դրոշով «Ռազոնի»-ն, Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին։

Ծովային միջանցքը, որով ուղևորվել եգիպտացորենով բեռնված նավը, անցնում է Սև ծովի հյուսիսարևմտյան մասով: Մարդասիրական գործողությունը ծրագրվել է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնի կազմում գործող ռուս սպաների ակտիվ մասնակցությամբ: