Բլինկենն խոսել է ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման պայմանները

Վաշինգտոնը կքննարկի միջուկային զենքի կիրառման հնարավորությունը միայն ծայրահեղ իրավիճակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ համաժողովի ժամանակ:

«Քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք, ԱՄՆ միջուկային զենքի հիմնարար դերը մեր գործընկերների և դաշնակիցների դեմ միջուկային հարձակումները զսպելն է: ԱՄՆ-ը կքննարկի (հնարավորությունը – խմբ.) միջուկային զենքի կիրառումը միայն ծայրահեղ դեպքերում՝ Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների կենսական շահերը պաշտպանելու համար»,- Բլինկենի խոսքը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ողջույնի խոսք էր հղել համաժողովի մասնակիցներին և հյուրերին, որում հայտարարել էր, որ միջուկային պատերազմում հաղթող չի կարող լինել, այն երբեք չպետք է սանձազերծել։