Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է․ Դավիթ Բաբայան

Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Պետք է հստակ հասկանալ, որ ինչպես Արցախում, այնպես էլ ամբողջ աշխարհում իրավիճակը բարդ է, և այս դեպքում պետք է պրոֆեսիոնալիզմ և հայրենասիրական մոտեցում ցուցաբերել։ Պետք է լինել զուսպ և առավելագույնս հեռու դեմագոգներից»,-նշել է Բաբայանը։