Կույր ատելությամբ հիվանդ՝ մեր կուսակցություններից ոմանք մոռացել են հայ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան գործը

Անվերջ բարի խոսել իր կուսակցության և չար այլոց մասին՝ և ծիծաղելի է և անարդար։

Հոգեպես անառողջ է նմանը։

Խուժանավարել՝ չարաշահել զանգվածների մութ զգացումները և կույր ատելություն ստեղծել հակառակորդների հանդեպ ՝չի նշանակում գաղափարական պայքար վարել։

Այդպիսին չարիք է և իրեն, և իր հակառակորդի, և իր ժողովրդի համար։

Կույր ատելությամբ հիվանդ՝ մեր կուսակցություններից ոմանք մոռացել են հայ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան գործը:

Նրանք շարունակում են նեղսիրտ և իրարամերժ կռիվը՝ տկարանալով և տկարացնելով մեր ժողովուրդը, խաթարում նրա հավաքական հոգին՝ կատարում այն, ինչ որ պետք է արտաքին թշնամուն։

Եվ այդ ամենը միամտորեն կոչում են ժողովրդասիրություն, երբ էապես ժողովրդասպանություն է տեղի ունեցողը։

Այո, ժողովրդասպանություն։

Գարեգին Նժդեհ։

 Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից