Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատավորին բացարկի միջնորդություն են ներկայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 1-ին, «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրին։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։