Խնամի-ծանոթ-բարեկամն ուրիշ ո՞նց է լինում, Նիկոլ, թալանը էս չի՞, այ ֆանտաստ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Վազգեն Սաղաթելյանը։

Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել է գործող իշխանությունների կողմից տարիներ շարունակ շրջանառվող թեզին, իբր, նախկին իշխանությունները 30 տարի երկիրը թալանել են, և հակադարձելով փաստերով՝ ներկայացրել է, թե և՛ նախկինում, և՛ ներկայում ովքեր են թալանել և շարունակում երկիրը թալանել։

Անդրադառնալով ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին, հանրության հիասթափությանը, Վազգեն Սաղաթելյանը շեշտեց, որ պետք չէ հիասթափվել, քանզի ընդդիմությունը վերանայում է իր պայքարի մարտավարությունը, սխալների շտկումներ կատարում և նոր ուժերով պատրաստվում պայքարին, իսկ այն մարդիկ, ովքեր դժգոհ են՝ կարող են ներկայացնել իրենց առաջարկները, քանի որ ընդդիմությունը բաց է ցանկացած կոմպետենտ առաջարկի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում