Փաստաբան գործընկերներիս խնդրում եմ դրսևորել հետևողականություն՝ «Էկլեի իրավունքը» վերադարձնելու հարցում․ Իրավապաշտպան

Քրեական դատավարության մասին.

Նկատել եմ, որ նոր քրդատի կարգով «փաստացի կասկածվող» վկաների հարցաքննություն կատարող քննիչները դադարել են ՄԻԵԴ Էկլեի նախադեպի հիման վրա այդ անձանց տրամադրել կասկածյալի իրավունքներ, այդ թվում՝ լռություն պահպանելու իրավունք։ Դա պատճառաբանվում է այն փաստով, որ նոր քրդատում կասկածյալի կարգավիճակ չկա։

Նախ, կասկածյալի կարգավիճակը նոր քրդատով լրիվ նույնական է մեղադրյալի կարգավիճակին։ Երկրորդ, ՄԻԵԴ-ի՝ Էկլեի գործով վճիռը ոչ մի կապ չունի կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակների տարբերակման հետ. այդ նախադեպը վերաբերում է «փաստացի կասկածվողին», և այդ նախադեպային վճիռը շարունակում է ուժ ունենալ՝ այն ոչ ոք չի չեղարկել։

Փաստաբան գործընկերներիս խնդրում եմ դրսևորել հետևողականություն՝ «Էկլեի իրավունքը» վերադարձնելու հարցում։ Ժամանակին՝ 2015-2016 թվականներին, այդ իրավունքը հաստատվել է շատերիս ջանքերով, և չպետք է թույլ տալ փոշիացնել մարդու իրավունքների այդ կարևոր երաշխիքը։

 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից