Առավելագույնը, մարդիկ վերը թվարկվածի փոխարեն կստանան նոր գոյաբանական խնդիրներ

Իրավիճակը Հայաստանի և Արցախի շուրջ շարունակում է մնալ կայուն լարված։ Ցավոք` սա բնականոն իրավիճակ է, քանզի թուրք-ադրբեջանական ոհմակը խորապես թքած ունենալով «խաղաղության դարաշրջան» կոչված աբսուրդի վրա՝ շարունակում է հետևողականորեն իրականացնել իր ռազմավարական հակահայկական նախագծերը։

Խնդիրը իրականում  չի եզրափակվում լոկ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական անցուդարձով… խնդիրը ունի նաև խորքային, բարոյահոգեբանական երանգներ, քանզի  բոլոր փորձերը փոխանակել ազգային և պետական շահերը մշուշոտ «խաղաղության» խոստումներով՝ աշխարհի «մեծերի» կողմից ջախջախվում են դառն իրականության հետ առնչվելու ժամանակ… չի կարող լինել այնպես, որ մարդիկ իրենց հիշողության, ներքին համոզմունքների, անվտանգության, հարգանքի, արժանապատվության և ի վերջո Հայրենիքի հաշվին ստանան խաղաղություն։

Առավելագույնը, մարդիկ վերը թվարկվածի փոխարեն կստանան նոր գոյաբանական խնդիրներ։

Ախր սա հազար անգամ ապացուցված աքսիոմատիկ ճշմարտություն է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից