Թեհրանի հյուսիսում հեղեղումների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 9 մարդ

Թեհրանի հյուսիսում՝ Իմամզադե Դավուդում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղի արդյունքում զոհվել է 5 քաղաքացի, վիրավորվել 9-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ արագ արձագանքման խումբը և որոնողափրկարարական շների խումբը շարունակում են տարածքում որոնումները՝ կորածներին գտնելու համար։

Արագ արձագանքող շուրջ 80 ուժեր ներկա են եղել տարածքում՝ օգնություն ցուցաբերելու մարդկանց: