Թուրքիան կրկին որոշել է քրդերին պատժել․ Կարեն Հովհաննիսյան

Թուրքիան կրկին որոշել է քրդերին պատժել։ Նա չի պատժում իր տարածքում ապրող քրդերին, այլ ուրիշ երկրում, հարևան երկրում ապրող քրդերին է որոշել պատժել։ Թուրքիայի ձեռքը երկարացրել է Իրաքյան Քրդստանի իշխանությունը։ Նրանք թույլ են տվել թուրքերին, որ իրենց երկրի ներսում որոշակի ռազմական պատժիչ գործողություններ իրականացնեն քրդերի այն հատվածի դեմ, որոնք ունեն ազգային գաղափարախոսություն։ Քրդական իշխանությանը դեմ գնացող այդ հատվածին քրդական իշխանությունը պատժում էր Թուրքիայի ձեռամբ, բայց արի ու տես հիմա արդեն մի մեծ գլխացավանք է դարձել Թուրքիան հենց քրդական իշխանության համար։

Սկզբից Թուրքիան սիրաշահեց քրդական իշխանությանը տնտեսական ակտիվ համագործակցության հեռանկարով, խոստացավ շատ ներդրումներ կատարել, բայց չարեց։ Հետո խոստացավ, ինչ էլ լինի, քրդական իշխանության թիկունքին լինել, և թույլ չտալ , որպեսզի այլ ուժեր գան իշխանության և հենց այդ նպատակով էլ հիմա իրականացնում է ռազմական գործողություններ Իրաքյան Քրդստանի տարածքում․․․

Թուրքիան փաստացի վերահսկում է Սիրիրիայի այն հատվածները, որոնք գնտվում են իր վերահսկողության տակ։ Այստեղ չեն ապրում նախկին բնակիչները, դրամաշրջանառությունը լիրայով է, բացվել են թուրքական դպրոցներ և համալսարանների մասնաճյուղեր, պետական լեզուն թուրքերնն է․․․ Մի որոշ ժամանակ հետո, հարմար պահի, այստեղ կանցկացնի հանրաքվե և Թուրքիային կմիացնի Սիրիայի տարածքները․․․ Հիմա չի անի, քանի որ հիմա դեռ չունի այդքան արտաքին քաղաքական և ռազմական ռեսուրս, դեռ ժողովրդագրական վիճակն է փոխում․․․

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից