ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը Twitter-ից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը Twitter-ի իր օգտահաշվից հեռացրել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը։

Նշենք, որ Աբդուլա Շահիդը գրառման մեջ տեղեկացրել էր, որ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել։ Նա նաև շնորհակալություն էր հայտնել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ղեկավարությանը էկսկուրսիա կազմակերպելու համար։