Ավետիք Չալաբյանի վատառողջության պատճառով դատական նիստը հետաձգվել է

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։
Նիստին, սակայն, ներկա չէր Ավետիք Չալաբյանը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ դատարանը ստացել է բժշկական տեղեկանք Չալաբյանի վատառողջության վերաբերյալ, նշված է ախտորոշումը։
Նա ասաց, որ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման։

Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 29-ին, ժամը 14։00-ին։