Մամիկոն Ասլանյանին քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

«Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց,- տեղեկացրել է Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։-
Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է»,ճ թելեգրամյան ալիքում գրել է Բաբայանը: