Զորամասերում ռազմամարզական միջոցառումներ են անցկացվել

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության և կամային հատկանիշների ամրապնդման նպատակով հուլիսի 24-ին զորամասերում անցկացվել են ռազմամարզական միջոցառումներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված ստորաբաժանումները, ինչպես նաև առանձին զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։