Լավ նախաձեռնություն մեր կուսակցության երիտասարդական կառույցի կողմից. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցությունը և կուսակցության երիտասարդական կառույցը 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմակերպում են «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ-ֆորմալ կրթական ծրագիրը։

«Հայրենիք» կուսակցությունից հայտնում են, որ դասընթացների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետների հետ կքննարկվեն Արցախյան հիմանահարցի, ՀՀ անվտանգության, տարածաշրջանային զարգացումների, իրավական, տեղեկատվական, հոգևոր անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դասընթացի ավարտին ակադեմիայի շրջանավարտների հետ միասին կունենանք հայրենաճանաչողական այց Արցախի Հանրապետություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել Արցախի քաղաքական և հոգևոր իշխանությունների, Արցախցի երիտասարդների հետ, ինչպես նաև այցելել Արցախի տեսարժան և այլ սրբավայրեր։

Դասընթացներին կարող են մասնակցել 16-ից 30 տարեկան երիտասարդները։

«Լավ նախաձեռնություն մեր կուսակցության երիտասարդական կառույցի կողմից:
#Հայաստան
#Արցախ
#Հայրենիք»,- գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

https://fb.watch/eqk5xYpRSH/