Հայ ժողովուրդը գտնվում է արժեքային ճգնաժամում, ու լուծումը քաղաքական կուսակցությունների ծիրում չէ

Մի քանի բան պետք է ֆիքսենք, որ մեր անելիքները պարզ լինեն։

– Նիկոլը դատապարտված է գնալ ռեպրեսիաների, ու դրանց ծավալը գնալով մեծանալու է, ինքն այլ ելք չունի, դա իր համար կյանքի ու մահվան խնդիր է՝ կորցրեց իշխանությունը, կորցնելու է ամեն ինչ, իսկ իշխանությունը պահելու համար ռեպրեսիաներից զատ այլ գործիք այլեւս չունի։ Սակայն իր հենասյուներն իր նման մահապարտներ չեն, դա էլ իր թույլ կողմն է։

– Քաղաքացիական հասարակություն, իրավապաշտպաններ եւ նման բաներ չունենք, դրանց փուչիկը պայթել է արդեն վաղուց։ Դա էլ վերջնականապես ֆիքսենք։

– Այն վիճակը, որում հիմա հայ ժողովուրդը գտնվում է, դա քաղաքական խնդիր չէ, դա արժեքային ճգնաժամ է ու լուծումը քաղաքական կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է, որը արժեքային փոփոխություններ պետք է բերի, դրանք նախօրոք ձևակերպելով։

Սրանք ուղղակի ֆիքսենք, հետագա անելիքների համար։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից