Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հասել է իր նպատակին, Նիկոլ հայադավի ոհմակը ոռնում է (տեսանյութ). 2
Սկիզբը՝ այստեղ
Նախկին Խորհրդային Միության, Ռուսաստանի և Հայաստանի պահստազորի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով կանգնած էր Ազգային բանակի ստեղծման ակունքներում և զբաղեցնում էր նրա գլխավոր հրամանատարի պաշտոնը, պաշտոնապես հրաժարվել ու դուրս է եկել Հայաստանի քաղաքացիությունից:
Տեր-Գրիգորյանցը, ով այժմ բնակվում է Ռուսաստանում, անձամբ այցելել է դիվանագիտական ներկայացուցչություն և հանձնել փաստաթուղթը: Ավելի ուշ նա պետական մարմիններից քաղաքացիության դադարեցման մասին հաստատում է ստացել։
«Ես գնացի հյուպատոսություն և վերադարձրի ՀՀ անձնագիրս,- «Իրավունք» թերթին ասել է Նորատ Տեր-Գրիգորյանցը:- Ինձ զարմանքով հարցրին՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Իսկ ես պատասխանեցի՝ ի՞նչ անեմ, երբ Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք դավաճանեցին մի բուռ մնացած հայ ժողովրդին և ուզում են թուրքերի օգնությամբ ոչնչացնել նրան»:
Նույն հարցազրույցում գեներալը հայտարարել է, որ իմաստ չի տեսնում հայրենիք վերադառնալ ներկայիս իշխանության օրոք։
«Դե, հրաժեշտ տվեք, իմ հարազատներ,- «Իրավունք»-ի թղթակցին ասել է նա:- Ես այլևս երբեք չեմ գա Հայաստան։ Ահա և վերջ»։
«Պատիվ ունեմ ճանաչելու գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին,- ասել է լրագրող Աշոտ Սաֆարյանը։- Ծանոթությունը երկար տարիներ է, և ես ուրախ էի զրուցել այս իսկապես նշանավոր մարդու հետ: Հայաստանի Զինված ուժերի և հայոց պետականության կայացման գործում Նորատ Տեր-Գրիգորյանցի դերն ու ներդրումը վերագնահատելն անհնար է: Հենց նա, արձագանքելով Վազգեն Սարգսյանի կոչին, եկավ պատմական հայրենիք և մի քանի տարվա կյանք նվիրեց այդ ճակատագրական գործին: Արցախյան առաջին պատերազմում հաղթանակն այդ թվում նաև նրա անգնահատելի ներդրմամբ էր։ Հայկական բանակը, որպես հետխորհրդային տարածքի ամենամարտունակներից մեկը, նաև նրա վաստակն է։ Հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից մեկն այլևս չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ ներկայիս Հայաստանի հետ: Ինչպես հասանք դրան, ինչպես հասցրեցինք մեր երկիրը դրան։ Նրանք, ում մենք պարտական ենք Հայաստանի Երրորդ հանրապետության կյանքով ու գոյությամբ, հրաժարվում են այդպիսի երկրից»:
Գեներալը միայնակ չէ իր գնահատականի հարցում։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ հայադավի կասկածները «ճշմարտության դավաճանություն” է որակել: Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն Հայաստանի ներկայիս իշխանություններին մեղադրել է Արցախի բանակը ջախջախելու մեջ։ Նիկոլի քաղաքական ուղեգծին, նրա վարած քաղաքականությանը դեմ են նաև հայոց պետականության կերտողները՝ գեներալներ, մեկենասներ և արքեպիսկոպոսներ։ Գործարար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Եկեղեցուն աջակցելու համար, նրանից խլել են իր ընկերությունը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է իշխանությունների դեմ բողոքելու համար: Կոռուպցիայի գործով կալանավորվել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն կատարվածը գնահատել էր որպես բռնաճնշումներ Մոսկվայի հետ բարեկամության օգտին հանդես եկողների դեմ:
Քաղաքագետներ Նիկիտա Մենդկովիչն ու Կիրիլ Կազակովը Mail.ru-ին պատմել են, թե ինչպես է Հայաստանը եկել նրան, որ ուժայինները մեղադրում են իշխանությանը, իսկ գեներալը հրաժարվել է քաղաքացիությունից, և նաև այն մասին, թե ինչպես կզարգանան Մոսկվայի և Երևանի հարաբերությունները:
Ինչի կհանգեցնի Հայաստանում քաղաքական ճգնաժամը
«Տեր-Գրիգորյանցի հայտարարությունը Հայաստանում քաղաքական և, հավանաբար, նույնիսկ քաղաքակրթական խոր ճգնաժամի ցուցիչ է,- Mail.ru-ին պատմել է Եվրասիական վերլուծական ակումբի տնօրեն Նիկիտա Մենդկովիչը։- Այն (Հայաստանը) այս ճգնաժամի մեջ մտավ Փաշինյանի կառավարության՝ իշխանության գալուց հետո։ Ի սկզբանե այս իշխանությունն ընկալվում էր որպես հին կոռումպացված վարչակարգին ինչ-որ ազատական այլընտրանք, բայց վերջին տարիներին այն փաստացի անցել է այն ուղեգծին, որը նրանք անվանում են ուղեգիծ դեպի «իրական Հայաստան»: Դա Լեռնային Ղարաբաղից հրաժարվելն է, Բաքվի հանդեպ կապիտուլյանտ քաղաքականությունը, անգամ Հայոց ցեղասպանության ճանաչմանը ձգտելուց հրաժարվելն է։ Փաստորեն այս ամենը հայ ազգի և հայկական գաղափարախոսության որոշակի հենասյուների կամ առանցքային արժեքների խարխլումն է:
Միանգամայն ակնհայտ է, որ շատերը Հայաստանի ներսում տեղի ունեցողն ընկալում են որպես պետության և ազգի կազմաքանդում։ Եվ շատ մարդիկ, այդ թվում՝ Տեր-Գրիգորյանցը, ով մասնակցել է ժամանակակից տեսքով Հայաստանի ստեղծմանը և փաստացի հաղթել է Ղարաբաղի համար պատերազմում, հրաժարվում են մասնակցել այդ պետությանը։ Տեր-Գրիգորյանցի կերպարը հավանաբար համեմատելի է հետպատերազմյան ԽՍՀՄ-ում Ժուկովի կերպարի հետ։ Հրաժարվածներն ապագա չեն տեսնում այս կառավարության օրոք, այս (քաղաքական) ուղեգծի և գաղափարախոսության պայմաններում»:
Փորձագետի կանխատեսումը
Ներկայիս միտումների զարգացման դեպքում հին մտավորական, ռազմական և այլ վերնախավը (էլիտան), որը մասնակցել է վերջին 35 տարիներին Հայաստանի կերտմանը, աստիճանաբար հայտնվելու է լուսանցքում (խաղից դուրս)՝ թե՛ իշխանության վստահության, թե՛ իշխանության ու նրա քաղաքականության հանդեպ սեփական վստահության առումով:
«Անհասկանալի է, թե հայոց պետականությունն այս տեսքով դեռ որքան կգոյատևի, սակայն սպասվում է արտագաղթի նոր ալիք, քանի որ հեղինակավոր ավագ սերնդի հեռանալը խթան կհանդիսանա ակտիվ երիտասարդության մի մասի համար, հատկապես այն մարդկանց, ովքեր չեն ընդունում ներկայիս ուղեգիծը կամ երկրի համար դրանից բխող ռիսկերը,- ասել է քաղաքագետը:- Երիտասարդ սպաները, բիզնեսի ներկայացուցիչները, տեխնիկական մասնագետները կարող են սկսել հեռանալ: Այդ թվում՝ գաղափարական հողի վրա՝ «իրական Հայաստանի» ուղեգիծը չընդունելու պատճառով: Ինչպես նաև այն գիտակցման պատճառով, որ դժվար է երկարաժամկետ կտրվածքով պլանավորել սեփական կյանքը մի երկրում, որտեղ նման քաղաքականության հետևանքով գոյություն ունի պետության կազմալուծման ռիսկ»։
Համառոտ Նորատ Տեր- Գրիգորյանցի մասին
Նորատ Տեր- Գրիգորյանցը 1991թ. Խորհրդային Միության փլուզումից առաջ ծառայել է որպես ԽՍՀՄ Զինված ուժերի 40-րդ բանակի շտաբի պետ Աֆղանստանում և ԽՍՀՄ ԶՈւ Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992թ. Տեր-Գրիգորյանցն ընդունելով Հայաստանի կառավարության հրավերը, ստանձնել է Հայկական բանակի հրամանատարությունը։ 1992-1995 թթ. Տեր-Գրիգորյանցը նշանակվել է Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1993թ. նա պաշտպանության նախարարի պաշտոնակատարն էր։ 1995թ., թոշակի անցնելուց հետո, վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն և այժմ Ռուսաստանի Հայերի միության խորհրդի անդամ է:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն՝ այստեղ :

