Խոսել ենք «Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և ծրագրերի մասին

Երեկ աշխատանքային ծանրաբեռնված օրն ավարտեցինք ՀՅԴ անդամ մտավորականների, գիտնականների ու հասարակական դաշտի հայտնի գործիչների հետ հանդիպումով։

Հիմնական օրակարգային հարցերը, բնականաբար, հայրենիքի, պետականության, Արցախի շուրջ ծառացած մարտահրավերների մասին էին, որոնց շուրջ լսեցինք բազմաթիվ մտահոգություններ և առաջարկներ։

Այդ համատեքստում խոսել ենք նաև «Դիմադրություն» շարժման առաջիկա քայլերի և ծրագրերի մասին:

Ներկաների տարաբնույթ հարցադրումների, կարծիքների և դիտարկումների մեջ կարմիր թելի նման անցնում էր հայտնի գիծը՝ պետք է օր առաջ ազատվել այս իշխանություններից և ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից