ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների կենսալաբորատորիաներում ծնված հրեշները մեկը մյուսի հետևից իմաց են տալիս իրենց գոյության մասին. 2

Սկիզբը` այստեղ 

 

Մեզանից այնքան հեռու թվացող Աֆրիկայում, ավելի որոշակի` Տանզանիայի հարավում, անհայտ մահացու հիվանդության տարօրինակ դեպքեր են գրանցվել: Հեռու թվացող, որովհետև, երբ խոսքն այս կամ այն վարակիչ հիվանդության տարածմանն է վերաբերվում, երկրներին իրարից բաժանող նույնիսկ բազմահազար կիլոմետրերը դեր չեն կատարում:

Տարօրինակ դեպքերը գրանցվել են վերջերս, և Տանզանիայում այժմ հետաքննում են անհայտ հիվանդության բռնկումը։ Երեք մարդ արդեն մահացել է, մնացած վարակվածները գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Այս մասին, «Аргументы и факты»-ի տեղեկացմամբ, հայտնել է «Citizen»-ի տեղական հրատարակությունը՝ հղում կատարելով երկրի բժշկական ծառայության ղեկավար Այֆելո Սիչվալեին։ Սիչվալեի խոսքով` անհայտ հիվանդություն է հարվածել Լինդի մարզի Ռուանգվայի բնակիչներին:

Ինչպես ասել է Տանզանիայի բժշկական ծառայության ղեկավարը, հիվանդները հուլիսի 5-ից 7-ը տեղափոխվել են իրենց տեղական կլինիկաներից մեկը «ջերմության, քթի արյունահոսության, գլխացավի և հոգնածության ախտանիշներով»:

«Հուլիսի 12-ի դրությամբ եղել է ընդամենը 11 հիվանդ, որոնցից երեքը մահացել են»,- մանրամասնել է նա։

Սիչվալեն հայտնել է նաև երկու առողջացածների մասին (նրանք արդեն դուրս են գրվել): Նա հավելել է, որ Լինդիի մեկ այլ շրջանում՝ Կիլվայում, ևս հինգ մարդ գտնվում է տանն ինքնամեկուսացման մեջ։

Ըստ «Medical Xpres»-ի, Լինդիում մինչ օրս գրանցվել է 13 դեպք: Ներկայումս Տանզանիայի կառավարությունը բժիշկ-գիտնականների խումբ է ուղարկել Լինդի` հետաքննելու առեղծվածային հիվանդությունը: Առայժմ որևէ պաշտոնական եզրակացություն չկա։

Այֆելո Սիչվալեն ասել է նաև, որ հիվանդության ախտանիշները հիշեցնում են հեմոռագիկ տենդ, ինչպիսին են Էբոլան կամ Մարբուրգյան վիրուսը, սակայն բոլոր հիվանդների թեստը բացասական է եղել այս երկու հիվանդությունների, ինչպես նաև COVID-19-ի համար:

Ի դեպ, վերոնշյալը Տանզանիայում անհայտ հիվանդության բռնկման առաջին դեպքը չէ: Անցյալ տարի անհայտ վարակը խլել է Մբեյա մարզի 15 բնակիչների կյանքը։ Ընդհանուր առմամբ, օգնության խնդրանքով դիմել է մոտ 50 մարդ, որոնք արյուն են փսխել։ Հիվանդների հետազոտման արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մեծ մասը տառապում է ստամոքսի և լյարդի խոցային հիվանդությամբ։ Նույնաբնույթ ախտանիշներով հիվանդություն է Տանզանիայի նույն վայրում գրանցվել է նաև 2018թ.:

Մի կողմից էլ խոլերան է աշխարհում գլուխ բարձրացրել… Համաճարակաբանները վերջերս հաստատել են խոլերայի առաջին դեպքը Չինաստանում: Ընդգծում ենբ` դեռ առաջին: Նշված դեպքի մասին, «Известия»-ի  փոխանցմամբ, հուլիսի 11-ին հայտնել է Ուչանգի մունիցիպալ շրջանի առողջապահության կոմիտեն, որն ընդգծել է, որ վարակման աղբյուրը դեռ չի հայտնաբերվել:

Ուշադրության արժանի է այն փաստը, որ խոլերայի դեպքը գրանցվել է Ուհանում` այն նույն քաղաքում, որտեղից, հրապարակված տեղեկությունների համաձայն, սկսվել է Հայաստանին և, ընդհանրապես, աշխարհին այնքան մահեր բերած կորոնավիրուսային համավարակը: Հիվանդի հետ աշխատում են բժիշկները։

Չինական «Tianmu Xinwen» տեղեկատվական պորտալի հուլիսի 10-ի հրապարակման համաձայն՝ հիվանդն ապրում էր Ուհանի համալսարանի ճարտարագիտական ​​ֆակուլտետի հանրակացարանում։ Շենքում գտնվող բոլոր ուսանողներին ուղարկել են քննություն հանձնելու։ Կատարվել է ախտահանում:

Ավելի վաղ` հունիսի 22-ին, հայտնի էր դարձել Իսպանիայում 1979 թվականից հետո խոլերայով վարակվելու առաջին դեպքի մասին։ Մադրիդի ինքնավար համայնքում անչափահաս աղջիկ է վարակվել, որը հոսպիտալացվել է:

Խոլերան վարակիչ հիվանդություն է, որն առաջացնում է փորլուծություն, ցնցումներ և թուլություն, շատ դեպքերում թեթև և նույնիսկ առանց ախտանիշների, թեև այն համարվում է շատ վտանգավոր, քանի որ որոշ հիվանդների մոտ այն կարող է մահվան պատճառ դառնալ մի քանի ժամվա ընթացքում հեղուկի մեծ կորստի պատճառով:

Հունիսի 19-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ այս պահին Ռուսաստանում խոլերայի դեմ զանգվածային պատվաստումների կարիք չկա։ Նրա հավաստմամբ, ռիսկը ցածր է, իսկ գործակալության գործողություններն էլ ավելի են մեղմացնում այդ ռիսկերը: Նա հիշեցրել է նաև, որ Ռուսաստանում կա խոլերայի դեմ պատվաստանյութ, որը հասանելի է դեղահատի տեսքով։

Հիշենք, որ դեռ ս. թ. մայիսի վերջի դրությամբ արդեն շատ երկրներում հայտնաբերվել են անհայտ ծագման, պատճառականության սուր հեպատիտի դեպքեր: Ավելի վաղ Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Միխայիլ Կագանն ասել էր, որ ժամանակակից բժշկության կարևորագույն խնդիրներից է երեխաների մոտ հեպատիտի նոր տեսակի հայտնաբերումը։ Բժշկի խոսքով՝ անհայտ էթիոլոգիայի հեպատիտի նոր տեսակը բավականին հազվադեպ է հանդիպում, սակայն յուրաքանչյուր տասներորդ հիվանդը լյարդի փոխպատվաստման կարիք ունի։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաղորդագրության, 2022թ. ապրիլի 5-ից մինչև մայիսի 26-ն աշխարհի 33 երկրում (Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իռլանդիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Իսպանիա, ԱՄՆ, Կանադա, Իսրայել, Ինդոնեզիա, Ճապոնիա և այլն) երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի արդեն 650 դեպք է հայտնաբերվել, դրանց շուրջ երեք քառորդն (75,4%) արձանագրվել է 5-ից ցածր տարիքի երեխաների շրջանում։

«Այս ծանր սուր հեպատիտի պատճառականությունը մնում է անհայտ և գտնվում է հետաքննության փուլում»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Բնավ պետք չէ զարմանալ, որ չնայած վերնագրում նշվածին` «ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների կենսալաբորատորիաներում…», սուր հեպատիտի դեպքերը գրանցվել են նաև ԱՄՆ-ում ու նրա դաշնակից պետություններում: Նույնը տեղի ունեցավ նաև կորոնավիրուսային համավարակի ժամանակ: Հնարավոր երկու բացատրություններից մեկն այն է, որ այդ կենսալաբորատորիաների ետևում կանգնած են Աստծո ստեղծած մարդկանց զանգվածաբար սպանելու Սատանայի ծրագիրն իրականացնող աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը, իսկ ԱՄՆ-ի ու նրա դաշնակից պետությունների ղեկավարներն ընդամենը նրանց կամակատար խամաճիկներն են:

ԱՀԿ տեղեկատվության համաձայն, դեռ այն ժամանակ առնվազն 38 հիվանդի փոխպատվաստում է պահանջվել, 9 երեխա մահացել է։ Հստակեցվում է, որ լաբորատոր հետազոտությունները բացառել են հիվանդների մոտ հեպատիտի A-E վիրուսները։

«Մի շարք դեպքերում հայտնաբերվել են SARS-CoV-2 և (կամ) ադենովիրուս, թեև ԱՀԿ-ին հաղորդված տվյալները ամբողջական չեն։ Վերջերս Միացյալ Թագավորությունում նկատվում է ադենովիրուսի ակտիվության աճ, որը շրջանառվում է SARS-CoV-2-ի հետ միասին, թեև այդ վիրուսների դերը պաթոգենեզում դեռևս պարզ չէ»,- ավելացրել են կազմակերպությունում։

Չնայած ԱՀԿ-ն հենց ինքն է հայտնել, որ անհայտ ծագման հեպատիտի դեպքերը գրանցվել են կազմակերպության հինգ տարածաշրջանում, աշխարհի 33 երկրում, այնուհանդերձ, փոխանակ վտանգը գլոբալ մակարդակում բարձր գնահատելու, գնահատել է իբրև չափավոր` նույնիսկ միաժամանակ հաշվի առնելով, որ վարակվածների վերաբերյալ տեղեկատվության ծավալը սահմանափակ է, և դեպքերի իրական թիվը կարող է թերագնահատվել անբավարար համաճարակաբանական հսկողության պատճառով։ Այսինքն` նույնիսկ այդ դեպքում…

Վերոնշյալն ԱՀԿ-ի կողմից հանցավոր անգործության, վտանգը, կարծում ենք, միտումնավոր թերագնահատելու ու դրա տարածմանը նպաստելու առաջին դեպքը չէ: Ընդգծենք, որ հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը, ԱՄՆ-ի կենսալաբորատորիաների պատասխանատուների ու նրանց ետևում կանգնածների հետ միասին, կրելու է նաև ԱՀԿ-ն և անձամբ նրա գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

 

Արթուր Հովհաննիսյան