Արոնյանը նշում է հաղթանակը

Արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի չեմպիոն Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ նշում է հաղթանակը։

«Իմ սիրելիների հետ նշում եմ FTX Road to Miami-ում տարած հաղթանակս։ Մենք չեմպիոներ ենք»,-գրել է նա։

ԱՄՆ դրոշի  ներքո  հանդես եկող հայ գրոսմայստերը  երեկ կայացած եզրափակիչ երկրորդ խաղում  կրկին հաղթել է իր մրցակից չինացի Յի Վեյին՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։