Հայաստանը բռնազավթած խմբակը հայրենասեր հայերին կա՛մ սպանում է, կա՛մ արգելում նրանց մուտքը հայրենիք (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է:

Հուլիսի 15-ին դատարանի դահլիճում` ներկաներիս աչքի առաջ, հանկարծամահ եղավ հայրենասեր, նվիրյալ հայը` Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը պայքարող տեսակ էր, նա լռող չէր, ու դա շատ լավ գիտեր այս իշխանությունը։ Կնշանակի՝ գիտեին, որ կալանավորելով ու բանտախցում նրան պահելով` չէին կարող լռեցնել: Եվ ուրեմն, արդյո՞ք կալանավորման նպատակը լռեցնելն էր: Իսկ գուցե ճի՞շտ են բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ Արմեն Գրիգորյանի պարագայում գործ ունենք քաղաքական սպանության հետ…

Փաշինյանը մյուս կողմից փակում է Հայաստանի մուտքը հայտնի հայերի առաջ: Օրերս ՀՀ իշխող վարչախումբը արգելեց ֆրանսահայ համայնքի հայտնի ներկայացուցիչ, Հայ դատի հեղինակավոր գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը հայրենիք: Փափազյանը, որն իր ողջ կյանքը նվիրել է Հայ դատին, փաստորեն, հայտարարվեց «պերսոնա նոն գրատա»` անցանկալի անձ իր Հայրենիքում:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։