ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Ուկրաինայից

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Ուկրաինա։ Միաժամանակ, այն ամերիկացիներին, ովքեր արդեն գտնվում են երկրում, խնդրում են անհապաղ հեռանալ։ Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Անվտանգության իրավիճակը ողջ Ուկրաինայում մնում է դաժան և անկանխատեսելի՝ պայմանավորված Ռուսաստանի շարունակվող ռազմական հարձակումներով, երկրում ակտիվ ռազմական գործողություններով և անվտանգության անորոշ պայմաններով։ Դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին խուսափել զանգվածային հավաքներից և միջոցառումներից, քանի որ դրանք կարող են թիրախ դառնալ օկուպացիոն ուժերի համար Ուկրաինայի ցանկացած մասում, ներառյալ արևմտյան շրջանները։